Պատահարներ

Կանխվել է ինքնասպանության փորձը. 46-ամյա կինը փորձել է նետվել պատուհանից

WRed 1 րոպե 214 դիտում
Կանխվել է ինքնասպանության փորձը. 46-ամյա կինը փորձել է նետվել պատուհանից

Ապրիլի 30-ին՝ ժամը 08:06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Նելլի Պ.-ի (ծնված 1974 թ.) ինքնասպանության փորձը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից