Այլ

Չինաստանը ԱՀԿ-ին չի թողնում մասնակցել կորոնավիրուսի հետ կապված հետաքննությանը

WRed 1 րոպե 289 դիտում
Չինաստանը ԱՀԿ-ին չի թողնում մասնակցել կորոնավիրուսի հետ կապված հետաքննությանը

Չինաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ չինական կողմն առայժմ համաձայնություն չի տվել նոր տեսակի կորոնավիրուսի ծագման հետազոտությանը միանալու ԱՀԿ-ի առաջարկությանը։ Նրա խոսքերով՝ ազգային հետաքննություն արդեն կատարվում է, սակայն դրան միանալու հրավեր առայժմ չկա։

«ԱՀԿ-ն շարունակում է հայցեր ուղարկել Չինաստանի առողջապահական կառույցներ և իշխանական մարմիններ»,- ասել է Չինաստանում կազմակերպության ներկայացուցիչ Գաուդեն Գալեան:

Նա ընդգծել է, որ Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին չեն տրամադրել հասանելիություն վիրուսի տարածման էպիկենտրոն հանդիսացող Ուհանի երկու վիրուսաբանական լաբորատորիաների փաստաթղթերին։ 

Գալեան չի բացառել, որ Չինաստանը համաճարակի բռնկման հենց սկզբից լիարժեք տեղեկատվություն չի տրամադրել կազմակերպությանը։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250