Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրամբարի փլուզում՝ Ուզբեկստանում. վիրավորների թիվն անցնում է 50-ը

WRed 1 րոպե 958 դիտում

Ուզբեկստանում և Ղազախստանում տասնյակ հազարավոր բնակիչներ են տարհանվել ջրամբարի փլուզման պատճառով: Երկու երկրների սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ջրով են ողողվել երկու գետափերին գտնվող բնակավայրերը: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:  RIA Novosti լրատվականի հաղորդմամբ՝ վիրավորվել է 56 մարդ:  Ուզբեկստանի տարածքում տարհանվել է մոտ 70 հազար մարդ, իսկ Ղազախստանում՝ 5400: Ընդհանուր առմամբ, աղետի հետևանքով տուժել է 22 գյուղ:  Դեպքի վայր ժամանելով՝ Ուզբեկստանի նախագահը հայտարարել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից