Այլ

Արցախում սպառողական որոշ ապրանքների գնանկում է նկատվել

WRed 1 րոպե 246 դիտում
Արցախում սպառողական որոշ ապրանքների գնանկում է նկատվել

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 13-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 4 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 3 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 33 դրամ կամ 4.7%:

Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ՝ 33 դրամ կամ 4.1%, լոլիկ 1կգ՝ 16 դրամ կամ 4.2% և դիզվառելիք 1լ՝ 10 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են ադամաթուզ և դիզվառելիք ապրանքային շուկաներում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250