Այլ

Ընտրում ենք անուն՝ ընձառյուծի համար. նախարարությունը դիմում է քաղաքացիներին

WRed 273 դիտում
Ընտրում ենք անուն՝ ընձառյուծի համար.  նախարարությունը դիմում է քաղաքացիներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Առաջարկում ենք միասին անուն ընտրել՝ Ենոքավանում վերջերս ֆոտոթակարդների միջոցով լուսանկարված կովկասյան ընձառյուծի համար։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո անունով ընձառյուծն արդեն հայտնի է շատերին։ Այժմ ժամանակն է անուն տալ նաև Տավուշի մարզի կենդանական աշխարհի նոր բնակչին։

Ձեր առաջարկները կարող եք թողնել մեկնաբանություններում։ Ամենից շատ լայքեր հավաքած երեք անունները կդրվեն համընդհանուր քվեարկության։

Բոլորով անուն շնորհենք Ենոքավանում հայտնված ընձառյուծին»։


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250