Այլ

Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին

WRed 1 րոպե 248 դիտում
Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին: Նրանք խնդրել են ռուսական իշխանություններին դիմել պահանջով՝ թույլ չտալ, որ քրգործի քննման ընթացքում իրենք ևս մեկ անգամ տրավմայի  ենթարկվեն, նաև թույլ չտալ, որ իրենց իրավունքները հետագայում նույնպես խախտվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաչատրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովային:

Փաստաբանը նշել է, որ ասվածից խուսափելու համար անհրաժեշտ է քույրերի գործը միասնական դիտարկել, ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով:

 

«Քննչական մարմիններն անջատել են քույրերի քրեական գործը՝ առանձնացնելով Մարիա Խաչատուրյանի գործը, ինչը բացասական նշանակություն է ունեցել մեղադրյալների իրավունքների պաշտպանության առումով: Չնայած այն հանգամանքին, որ երկու քրգործերի շրջանակներում քննվում են նույն հանգամանքները, Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցել Մարիայի գործին, ինչպես և Մարիան չունի հակառակ հնարավորությունը»,- ասել է նա:

Ֆրոլովան նշել է, որ այսկերպ շարունակվելու դեպքում գործընթացը կարող է կրկին տրավմայի ենթարկել քույրերին, քանի որ նրանց նույն իրադարձությունների մասին կպատմեն երկու քրգործերի քննման ընթացքում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250