Այլ

Կասեցում Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

WRed 1 րոպե 299 դիտում
Կասեցում Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ

Սեւան քաղաքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների եւ հատուկ ռեժիմի պայմաններում ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը անվտանգության կանոնների պահպանման լայնածավալ մշտադիտարկում է անցկացնում։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

Ըստ դիտարկման արդյունքների՝ պարետի սահմանած կանոններն առավելապես խախտվել են առեւտրի օբյեկտներում եւ հանրային սպասարկման վայրերում։

Ժամանակավոր կասեցման որոշումներ են կայացվել նաեւ մի շարք վարսավիրանոցների, ստոմատոլոգիական կենտրոնների եւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողների հանդեպ։

Մեկ օրում կասեցվել է միանգամից 48 տնտեսվարողի գործունեություն։
Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համատեքստում անվտանգության կանոնների պահպանումը կարեւորագույն նշանակություն ունի։

Պարետի սահմանած կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Խախտումների համար նախատեսված են վարչական պատասխանատվության միջոցներ։ Կրկնախախտումների դեպքում դրանք կլինեն առավել խիստ։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250