Այլ

Ինչպե՞ս փչացնել անդրոիդ հեռախոսը՝ ընդամենը մեկ նկարով

WRed 1 րոպե 571 դիտում

Վերջերս համացանցում մի շարք օգտատերեր տեղեկացնում էին, որ իրենց անդրոիդ հեռախոսները դադարում են աշխատել այն բանից հետո, երբ հեռախոսի էկրանին տեղադրվում է նշված նկարը: Բարեբախտաբար շարքից դուրս էին գալիս հեռախոսի ոչ թե ապարատային մասերը, այլ ծրագրային (Android օպերացիոն համակարգի որոշ կոմպոնենտներ): Google-ը վերջապես սկսել է զբաղվել այս խնդրով, ինչի մասին տեղեկանում ենք անդրոիդ ծրագրային սխալները համակարգող կայքից: Խնդիրն այն է, որ այս լուսանկարը կոդավորված է Google/Skia/E3CADAB7BD3DE5E3436874D2A9DEE126 գունային պալիտրայով, որը հասանելի է Google-ի Skia գրաֆիկական գրադարանում: Անդրոիդ 10 և ավելի ցածր համակարգերում բոլոր գրաֆիկական էլեմենտները ավտոմատ ֆորմատավորվում են sRGB պալիտրայով հետևյալ բանաձևով՝ .2126f * r + .7152f * g + .0722f * b, որտեղ r,g,b-ն կարմիր, կանաչ ու կապույտ գույների արժեքներն են 0-ից 255 միջակայքում: Այս լուսանկարում առկա է մի պիկսել, որի RGB գույներ տեղադրելով բանաձևի մեջ ստանում ենք 256 թիվը, որը դուրս է 0-255 միջակայքից: Սա էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի Android համակարգը շարքից դուրս գա: եթե չեք ուզում նորից Android համակարգ վերատեղադրել, խորհուրդ չեմ տալիս փորձել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250