Այլ

750.000 ՀՀ դրամի էական վնաս. պաշտոնեական դիրքի չարաշահում Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» հիմնարկում

WRed 209 դիտում
750.000 ՀՀ դրամի էական վնաս. պաշտոնեական դիրքի չարաշահում Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» հիմնարկում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ առերևույթ յուրացում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վաղարշապատի համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում հայտնաբերված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետը, միաժամանակ հանդիսանալով «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության անդամ, անձնական այլ շահագրգռվածությունից և անդամակցած հասարակական կազմակերպության հետ ունեցած խմբային շահերից ելնելով, 2008 թվականից մինչև 2017 թվականը ներառյալ, ամեն տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Սպիտակի երկրաշարժի տարելիցի և Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ծաղկեպսակներ գնելու պատվերներ կատարելիս, Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար իրականացվող գնումների շրջանակներում, ծաղիկների վաճառքով զբաղվող ԱՁ-ից պատվիրել է երկու ծաղկեպսակ, որոնցից մեկը` համայնքապետարանի, իսկ մյուսը՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի անունից ներկայացնելու համար։ Պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը ներկայացվել ու վճարվել է Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեից, ինչի հետևանքով նշված համայնքապետարանին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուր 750.000 ՀՀ դրամի էական վնաս։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250