Այլ

Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի. Արսեն Խառատյան

WRed 185 դիտում
Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի. Արսեն Խառատյան

Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութայիս քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն Առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին՝ այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- գրել է Խառատյանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250