Այլ

Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան. Վահե Տեր-Մինասյան

WRed 1 րոպե 386 դիտում
Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան. Վահե Տեր-Մինասյան

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Մոսկվայից բժիշկների մեծ խումբ է օգնության ժամանելու Հայաստան:

«Երեկ ուշ երեկոյան տեղակացա, որ, հետևելով Մոսկվայի Պավլովյան հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Մելքոնյանի կոչին, մեծ թվով հայազգի և այլազգի ռուսաստանցի մասնագետներ են անդամագրվել Հայաստան ժամանող կամավորների խմբին։ Թիմում կլինեն նեղ մասնագետներ, որոնք բավական փորձ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այսպիսին են իսկական համամարդկային արժեքները, հայրենասիրությունն ու ընկերությունը, որոնցով պետք է ապրել ու սերունդ դաստիարակել…
Բժիշկների թիմն ամենայն հավանականությամբ Երևանում կլինի մի քանի օրից»,-նշել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250