Քաղաքականություն

30 միլիարդի վնաս, ապօրինի ձեռնարկատիրություն. խուզարկություն՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը. Հայկական Ժամանակ

WRed
30 միլիարդի վնաս, ապօրինի ձեռնարկատիրություն. խուզարկություն՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը. Հայկական Ժամանակ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:

Հայկական Ժամանակի տեղեկություններով, ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերից մեկը կապված է ապօրինի ձեռնարկատիրության, հարկերց խուսափելու հետ: Մեկ այլ քրեական գործն էլ առնչվում է Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելու հետ, որի արդյունքում պետությանը պատճառվել է մոտ 30 միլիարդ ՀՀ դրամի վնաս։

Նույն այդ տեղեկություններով, ԱԱԾ-ն շուտով վերը նշվածի վերաբերյալ հաղորդագրություններ ու տեսանյութեր է տարածելու:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից