Այլ
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող օրենքը
WRed
403 դիտում
Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն՝
- հանրային փակ տարածքներում դիմակ դնելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվելու է 20 լարիով,
- իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող հանրային փակ տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով,
- 20 լարիով տուգանվելու են առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները (խոսքը նաև մետրոյի ուղևորների մասին է): Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել,
- տաքսիների դեպքում և՛ ուղևորը, և՛ վարորդը պարտավոր են դիմակ կրել:
Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նոր կարգավորումների համաձայն՝ Վրաստանում այսօրվանից արգելվում են նաև մասսայական հավաքները, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն: Այսուհետ նմանատիպ արարողությունները պետք է անցկացվեն ոչ ավել քան 10 հոգով: Բազմամարդ հավաքույթների դեպքում հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրը կտուգանվի 2000 լարիի չափով: Այս օրենքի խախտման կրկնակի դեպքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 428 դեպք. կա 13 մահ. ապաքինվել է 772 պացիենտ
WRed
1 րոպե
399
Պեկինում կրկին հայտարարվել է կարանտին
WRed
1 րոպե
561
ԱՄՆ-ում տղամարդը իր 2 երեխաների մոռացել է մեքենայի մեջ, նրանց մահացած են գտել
WRed
337
Այսօր կհոսանքազրկվեն նշված հասցեները
WRed
1 րոպե
336
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Տարածաշրջանային լարվածություն և ներքին զարգացումներ աշխարհի տարբեր կետերում
1 րոպե
231
Լուրերը մեկ տողով. Գյուղատնտեսական աջակցություն, գերիների վերադարձի հարց, Ուկրաինայի բանակցություններ և նավթի գների աճ
1 րոպե
238
Լուրերը մեկ տողով. Անտառվերականգնումից մինչև միջազգային լարվածություն
1 րոպե
216
Լուրերը մեկ տողով. Քաղաքական հայտարարություններ , սոցիալական ծրագրեր
1 րոպե
199