Այլ

ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հունիսի վերջին․ Զախարովա

WRed 185 դիտում
ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հունիսի վերջին․ Զախարովա

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մշտական կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ», - այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է վերսկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ երկխոսությունը:

«Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են ԼՂ  կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչև այս ամսվա վերջ, անխոս, մենք առանձին կտեղեկացնենք:

Փոխըմբռնում կա, որ երբ սահմանները բացվեն, կհանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաև ոչ հեռակա բնույթ» - նշել է  Մ.Զախարովան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250