Պատահարներ

Բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները. 6 հոգի հոսպիտալացվել է

WRed 1 րոպե 218 դիտում
Բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները. 6 հոգի հոսպիտալացվել է

Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 19:40-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Mercedes, Toyota և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ հայտնվել է Opel-ի տակ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից