Քաղաքականություն
Դավիթ Տոնոյանի դեմ պահեստազորի սպայի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ
WRed
233 դիտում
Պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի կողմից ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնում հունիսի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը)։ Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող։ Այլ դատավարական կարգավիճակ ունեցող որևէ անձ այս պահի դրությամբ չկա: Նախաքննությունը շարունակվում է:»,-նշեց Ռիմա Եգանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
564
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
437
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
370
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
231