Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նոր ժամկետով

WRed
Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կառաջադրվի նոր ժամկետով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ նոր ժամկետով կառաջադրվի նախագահական ընտրություններում, եթե Սահմանադրության համապատասխան փոփոխություն արվի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարն ասել է «Ռուսաստան. Կրեմլ. Պուտին» ծրագրի շրջանակում տված հարցազրույցի ժամանակ: 

«Ես ինձ համար դեռ ոչինչ չեմ որոշել: Չեմ բացառում առաջադրվելու հնարավորությունը, եթե դա սահմանադրությամբ հաստատվի: Տեսնենք, հետագայում պարզ կլինի»,- ասել է նա: Միևնույն ժամանակ ՌԴ ղեկավարը բոլոր պաշտոնյաներին կոչ է արել հիմա չսկսել իրեն փոխարինող թեկնածու փնտրել, այլ զբաղվել իրենց անմիջական գործով: «Աշխատել է պետք, ոչ թե հաջորդների փնտրել»,- ասել է Պուտինը: 
«Անկեղծորեն կասեմ. եթե համապատասխան փոփոխություն չլինի Սահմանադրությունում, երկու տարուց, ես դա գիտեմ սեփական փորձով, արդեն նորմալ աշխատանքի փոխարեն իշխանության շատ մակարդակներում հնարավոր իրավահաջորդների փնտրտուքներ կսկսվեն»,- մեկնաբանել է նախագահը: 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250