Պատահարներ

Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, գյուղի 50-ից ավելի տներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի

WRed 1 րոպե 134 դիտում
Գայ գյուղում քամին տապալել է էլեկտրասյունը, գյուղի 50-ից ավելի տներ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի

Երեկ՝ հունիսի 20-ին, ուժեղ քամու հետևանքով Արմավիրի մարզի Գայ գյուղում, որը սովետական տարիներին հայտնի էր Խաթունարխ անվամբ, արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քամու հետևանքով գյուղի Գարնանային փողոցում էլկետրասյունը տապալվել է. ինչի հետևանքով երեկվանից 50-ից ավելի տներ էլ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:

Էլկետրասյան վրա տեղադրված է եղել նաև արագիլի բույն և սյան տապալման հետևանքով արագիլի 3 ձագերը սատկել են: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից