Պատահարներ

Վթար Գյումրիում․ քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել

WRed 1 րոպե 146 դիտում
Վթար Գյումրիում․ քաղաքացիները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել

Հունիսի 21-ի երեկոյան Գյումրիի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: 56-ամյա գյումրեցի վարորդը՝ իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրասյանը:

SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ պատահարի հետևանքով 58-ամյա և 11-ամյա ուղևորները մարմնական վնասվածնքներ են ստացել։ Դեպքի վայրում նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ու առաջարկվել հիվանդանոց տեղափոխվել, սակայն վերջիններս  հրաժարվել են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից