Պատահարներ

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ

WRed 175 դիտում
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3--րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահամաններում Հացավան-Գառնի–Բանավան ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 26-ամյա Արսեն Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 27-ամյա Լիլիթ Ն.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com - ը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչներ, 22-ամյա Արթուր Շ.-ն, 30-ամյա Անի Ս.-ն և Mercedes–ի ուղևոր, Գառնի գյուղի բնակիչ, 18-ամյա Քաջիկ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գառնի» առողջապահական կենտրոն, իսկ ժամեր անց Անի Ս.-ն տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

  •  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից