Պատահարներ

Փորձել են գողանալ մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղները

WRed 1 րոպե 490 դիտում
Փորձել են գողանալ մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղները

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում ննյութեր են նախապատրաստվում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի անվտանգության ծառայության պետի ահազանգի փաստով։ Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հունիսի 22-ին Մալաթիայի ոստիկանություն է դիմել Էդգար Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում, գողանալու նպատակով անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ ապամոնտաժել են մարզահամերգային համալիրի տանիքի թիթեղների մի զգալի հատված, սակայն, իրենց կամքից անկախ հանգամանքներից, հանցագործությունն ավարտին չեն հասցրել։

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու, ինչպես նաև վնասի չափը պարզելու ուղղությամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից