Պատահարներ

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տրակտորի շրջվելու հետևանքով ՀՀ ՊՆ զինծառայող եղբայրներից մեկը մահացել, իսկ մյուսը տուժել է. Shamshyan.com

WRed 166 դիտում
Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տրակտորի շրջվելու հետևանքով ՀՀ ՊՆ զինծառայող եղբայրներից մեկը մահացել, իսկ մյուսը տուժել է. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի «Թագավորանց» կոչվող թաղամասում տրակտոր է շրջվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության թիվ 65 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտակայն հաշվարկով: 

 

Մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները «DT-75» մակնիշի թրթուրավոր տրակտորի տակից դուրս են բերել ուղևոր, 37-ամյա Կարեն Բաբասյանին, ով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, իսկ վարորդ, 30-ամյա Հակոբ Բաբասյանին տրակոտրի միջից դուրս են բերել հրշեջ-փրկարաները և նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Բերդի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Վերջիններս տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն, որտեղ Հ. Բաբասյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Այս պահին ոստիկաններն ու փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ոստիկանները, քանի որ պարզվել է, որ մահացածն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են:

Մանրամասները՝ այստեղ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից