Պատահարներ

«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի․ իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ

WRed 112 դիտում
«Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվել է քաղաքացու դի․ իրականացվում են ստորջրյա որոնողական աշխատանքներ

Հունիսի 29-ին, ժամը 16:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արգելի ՀԷԿ»-ի ջրավազանում նկատվում է քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն իրականացնում են ստորջրյա որոնողական աշխատանքներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից