Հասարակություն
Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում․ Հակոբ Կարապետյան
WRed
1 րոպե
137 դիտում
Փնթի ապատեղեկատվության ուխտի ասպետները մի լուսանկար են շրջանառում ցանցում՝ իբր քաղաքային իշխանությունը 150 դրամ է դարձնում տրանսորտի սակագինը հուլիսի 20-ից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Ի տարբերություն հայտնի ասացվածքի՝ այս դեպքը բացահայտվեց նույնիսկ ոչ թե 40 րոպեի, այլ 40 վայրկյանի ընթացքում:
Google.images-ից «հարցրեցինք» լուսանկարի ծագման պատմությունը եւ ահավասիկ՝ լուսանկարը 2013 թվականի հուլիսին է հայտնվել ցանցում: Այն ժամանակ, եթե հիշում եք, որոշվել էր սակագինը դարձնել 150 դրամ:
Ի դեպ, ուշադիր աչքը լուսանկարի մեջ կնկատի նաեւ Orange-ի արտաքին գովազդ, որը այս օրերին քաղաքում հնարավոր չէ տեսնել, որովհետեւ այդ ապրանքանիշը Հայաստանում վաղուց չի գործում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
105
Լուրերը մեկ տողով. Երևանում վեճ Արցախի թեմայով, Իրանը պահանջներ է ներկայացնում, պատերազմը թեժանում է
1 րոպե
166
Լուրերը մեկ տողով. Միջազգային կարգի փլուզում, դիվանագիտական ճնշումներ և հայերի տարհանումներ արտերկրից
1 րոպե
71
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
69