Պատահարներ

Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ

WRed 1 րոպե 103 դիտում
Ոսկերիչների փողոցում հայտնաբերվել է նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ

Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոն ՓԲԸ-ի մոտակայքում հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը։

Պարզվել է, որ Ոսկերիչների փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հայտնաբերվել են Ֆ-1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի և 23 հատ 5․45 մմ տրամաչափի փամփուշտ, որոնք տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից