Պատահարներ

Քաղաքակրթությունից հեռու տեսարան․ Հունոտի կիրճն՝ աղբի մեջ

WRed 1 րոպե 102 դիտում
Քաղաքակրթությունից հեռու տեսարան․ Հունոտի կիրճն՝ աղբի մեջ

«Արցախի հուշարձաններ» ֆեյսբուքյան էջը հայտնում է Հունոտի կիրճում սոսկալի աղտոտումների մասին․

«Այսօր Հունոտում. Տեսարանները հեռու էին քաղաքակրթությունից, աշխատակիցների ցասումն՝ անբացատրելի, թևաթափ վիճակն՝ անհաղորդ։ Նստարանները, պահարանը ջարդված և օգտագործված որպես վառելափայտ, ծառը՝ կոտրված, ծաղկամանը՝ անհետացած, ձորը՝ աղբի մեջ, ցուցանակները՝ պոկված։ Ու այս ամենն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Դավիթը հուզված նշում է, հազար փառք օտարներին, նրանք նույնիսկ ուրիշի թափած աղբն են հավաքում, ամենաանտանելին տեղացիների պահվածքն է։ Իսկ Սլավան հուզված նշում է, քանի փայտյա կոնստրուկցիա է հավաքել, բոլորը ջարդված են, իսկ ճոճանակի շղթան՝ գողացված։ Սլավան հուզմունքով նշում է, որ մեկ-մեկ հետաքրքիր մտահղացումներ է ունենում, բայց չի ուզում իրականացնել, ու՞մ համար։
Մարդ լինենք մարդիկ…»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից