Այլ

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին լուրերը

WRed 1 րոպե 403 դիտում
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է բարձրաստիճան զինվորականների զոհվելու մասին լուրերը

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանին մարտական   գործողությունների հետևանքով երկու բարձրաստիճան սպա է զոհվել:

«Ցավոք, պետք է հայտարարեմ, որ գեներալ-մայոր Պոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը զոհվել են մարտերի հետևանքով», - ասել է Վելիևը ճեպազրույցում:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին: Ըստ Ռազմինֆոյի դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

 

Հաշիմովը գեներալի կոչում ստացել էր 2019թ. հունիսի 25-ին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250