Այլ

Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

WRed 1 րոպե 213 դիտում
Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով. Բելառուսի ԱԳՆ հայտարարությունը

Բելառուսի Հանրապետությունը խոր մտահոգությամբ է արձանագրում իրավիճակի շարունակական սրումը հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

«Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով,- ասվում է հայտարարության մեջ,- Ուժի օգտագործումը կարող է միայն խորացնել իրավիճակը: Կողմերին կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել լարվածության եւ զոհերի ավելացման տանող ցանկացած քայլից»:

Բելառուսը հուսով է, որ Բաքուն եւ Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կցուցաբերեն երկու ժողովուրդներին բնորոշ իմաստնությունն ու խոհեմությունը՝ գիտակցելով ողջ տարածաշրջանում կայունության պատասխանատվությունը: «Մենք նաեւ ակնկալում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամ բոլոր երկրները օգտագործում են իրենց հեղինակությունը՝ իրավիճակը կարգավորելու համար, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250