Քաղաքականություն

Պիրու լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին

WRed 252 դիտում
Պիրու լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի փրկարարները Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը: Ինչպես Twitter-ում հաղորդել է տեղի շերիֆ Բիլ Այուբը, անցյալ չորեքշաբթի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 33-ամյա դերասանուհին 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ այցելել է Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լիճ։ 

 

Նշվում է, որ մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, սակայն մորը չէր հաջողվել գտնել։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել էր կայանատեղում։

 

Ինչպես նշում է complex.com-ը, երեխան պատմել է, որ մոր հետ լողում էին, սակայն չգիտի, թե ինչպես է մայրը խեղդվել։

Դերասանուհու դին հայտնաբերելուց հետո Վենտուրա շրջանի շերիֆ Բիլ Այուբը հայտարարել է, որ նախնական վարկածի համաձայն՝ Նայա Ռիվերան իր վերջին ուժերն օգտագործել է 4-ամյա որդուն փրկելու համար։

 

«Նա բավականաչափ էներգիա է հավաքել որդուն նավակ վերադարձնելու համար, բայց ուժերը չեն բավականացրել իրեն փրկելու համար»,- ասել է շերիֆը:

 

Authorities carry the body of Naya Rivera from a boat on Monday morning to be taken for formal identification
The actress's body was placed in a van to be driven away from the scene for further examination
The Ventura County Sheriff's Office released CCTV footage showing Naya Rivera and her four-year-old son arriving at the dock on Lake Piru on Wednesday
The pair climbed onto their pontoon boat rental before heading out into the lake at around 1pm

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից