Այլ

Վրաստանում այսուհետ թույլատրվում են բացօթյա համերգները. Նատիա Թուրնավա

WRed 1 րոպե 184 դիտում
Վրաստանում այսուհետ թույլատրվում են բացօթյա համերգները. Նատիա Թուրնավա

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Թուրնավան լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ այսուհետ կարելի է բացօթյա անցկացնել տարբեր սոցիալական միջոցառումներ, պայմանով, որ քաղաքացիները պետք է հետևեն խորհրդատվություններին:

 

«Շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այս կարգավորումների թուլացման համար: Բայց այս դեպքում ևս պետք է չափավոր լինել: Տոնական միջոցառումներ և համերգներ կարող են անցկացվել բաց երկնքի տակ: Գիտեմ, որ սա շատ կարևոր էր մի շարք մարդկանց և աշխատողների համար:

Մասնավորապես, մենք խոսում ենք լուսանկարիչների, երաժիշտների, միջոցառումների կազմակերպիչների, տրանսպորտային ընկերությունների, ռեստորանների, հյուրանոցների մասին»,- ասել է Թուրնավան:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250