Հասարակություն

Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել. Մարիամ Փաշինյան

WRed 155 դիտում
Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել. Մարիամ Փաշինյան

Քանի որ կեղծիքն ու սուտը անպատասխան չեմ սիրում թողնել, ուզում եմ տեղեկացնել. Մարտ ամսից ի վեր, ոչ մի միջոցառման/խնջույքի մասնակից չեմ եղել, ընկերներիս հետ չեմ ողջագուրվել, մարդաշատ վայրերում (տներ, խանութներ) չեմ եղել, դիմակ եմ կրել, եւ անընդհատ ախտահանվել եմ: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը ևս մասնակցել է «White Shorja» լողափում կազմակերպված փարթիին:

 

Նա նաեւ ընդգծել է. «Նաեւ վարակակիր եմ եղել, չեմ իմացել այդ մասին, բայց բարեբախտաբար ոչ ոքի չեմ փոխանցել վարակը: Սա նաև կանոնները խիստ պահելու արդյունք է և ապացույց, որ դիմակների կրումը նվազեցնում է վարակի տարածումը:

Կանոնները պահպանել եմ ոչ թե լրագրողներից պաշտպանվելու համար, այլ արել եմ ընտանիքիս, հարազատներիս ու հայրենակիցներիս համաճարակից պաշտպանելու համար:

Ու խնդրում եմ, դուք էլ հետևեք բոլոր հակահամաճարակային կանոններին, քանի որ միայն անհատական պատասխանատվության դեպքում է հնարավոր հաղթահարել այս ճգնաժամը»:

 

[98f3109f38a3cd47da2c09bb661b1fed.png]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250