Այլ

Թուրքիայում ավագանու իշխանական նախկին անդամը դատապարտվել է Աթաթուրքին վիրավորելու համար

WRed 1 րոպե 159 դիտում
Թուրքիայում ավագանու իշխանական նախկին անդամը դատապարտվել է Աթաթուրքին վիրավորելու համար

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անդամ, Սամսուն քաղաքի խորհրդի նախկին փոխնախագահ Հասան Ուզունլարի վերաբերյալ Աթաթուրքին վիրավորելու գործով ընթացող դատավարությունն ավարտվել է։ Դատարանը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր-նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող գրառումներով սոցցանցում կիսված Ուզունլարին դատապարտել 10 ամսվա ազատազրկման, սակայն հետաձգել է պատժի կիրառումը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Ոզունլարն այդ հրապարակումներն արել է պաշտոնավարման ժամանակ։ Այն ժամանակ, տեղի տալով որոշ բողոքների ԱԶԿ-ն պաշտոնանկ էր արել նրան, ապա կարգապահական տույժի ենթարկել։

Ուզունլարը դատարանում հայտնել է, որ ինքը ընդամենը կիսվել է ուրիշի արած գրառումով, գրառման հեղինակը ինքը չէ և դրանք լայնորեն տարածված են համացանցում։ Դատատանում, սակայն չեն ընդունվել նրա առարկությունները, հիմնավորմամբ, որ ուրիշի հրապարակումներով համացանցում կիսվելը հավասարազոր է կիսվողի գրածին։

Նշվում է, որ պատժի կիրառման հետաձգումը անմիջապես ենթակա է իրագործման այն պարագայում, եթե Ուզունլարը առաջիկա 5 տարիների ընթացքում դատապարտվի որևէ հանցագործություն կատարելու պատճառով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250