Այլ

«Լիդիան Արմենիա»-ն հրապարակել է «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ

WRed 242 դիտում

«Լիդիան Արմենիա» ընկերությունը «Ամուլսարի դեմ «պայքարի» իրական դեմքը» խորագրով տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում խոսվում է մինչև այժմ ընկերության կողմից կատարված ու առաջիկայում սպասվող ներդրումների մասին: Ներկայացվել են տվյալներ հնարավոր աշխատատեղերի մասին: Տեսանյութում առկա է նաև տարածաշրջանի բնակիչների տեսակետները վերջին զարգացումների մասին: Նրանք բարձրացրել են նաև իրենց սոցիալական խնդիրները:

 

Ամուլսարի տարածքում օրեր առաջ բողոքի ակցիաներ էին: Իրավիճակը լարվել էր, երբ «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդները Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել էին իրենցը: «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։ Կրքերը հանդարտվեցին, երբ տարածքից հանվեցին և ընկերության, և ակցիայի մասնակիցների տնակները։ 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250