Այլ

Մինսկում սև համազգեստով, առանց տարբերիչ նշանների տղամարդիկ հարձակվել են լրագրողների վրա

WRed 1 րոպե 187 դիտում
Մինսկում սև համազգեստով, առանց տարբերիչ նշանների տղամարդիկ հարձակվել են լրագրողների վրա

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը հարձակում է գործել BBC-ի ռուսական ծառայության լրագրողների վրա: Այս մասին երեքշաբթի հաղորդել է լրատվամիջոցը, գրում է ТАСС-ը:

«Սև համազգեստով և առանց տարբերիչ նշանների տղամարդկանց խումբը մոտեցել է լրագրողներին, նրանցից մեկը պահանջել է ներկայացնել հավատարմագրումը, ինչից հետո թղթակցի վզից պոկել է վերջինիս քարտը, ձեռքից խլել տեսախցիկն ու փորձել կոտրել այն»,- նշվում է տեքստում:

Ինչպես հաղորդել է ծառայությունը, լրագրողները բերման չեն ենթարկվել:

«Բոլոր 3 լրագրողները հավատարմագրված են եղել Բելառուսի արտգործնախարարության կողմից, բոլորը եղել են տարբերիչ ժիլետներով և հավաստագրերով»,- հավելել է լրատվամիջոցը:

Նշվում է, որ երկու տղամարդ նաև փորձել են ծեծի ենթարկել օպերատորին, հարվածներ հասցնել նրա տեսախցիկի ուղղությամբ, երբ իրենց խնդրել են վերադարձնել հավատարմագրման քարտը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250