Այլ

Ընդդիմության աջակիցները սկսել են հավաքվել Մինսկում. ոստիկանությունը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը

WRed 1 րոպե 178 դիտում
Ընդդիմության աջակիցները սկսել են հավաքվել Մինսկում. ոստիկանությունը վերահսկողության տակ է առել քաղաքի կենտրոնը

Մինսկի տարբեր հատվածներում հավաքվում են բելառուսական ընդդիմության կողմնակիցները:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, բելառուսցիները հավաքվում են մի քանի շրջանում, նրանք կենդանի շղթաներ են կազմել փողոցներում: Նշվում է, որ շատերը ծաղիկներ են բերում` ի հիշատակ բողոքի ցույցերի ժամանակ զոհված քաղաքացու:

Ներքին զորքերն ու ոստիկանությունը նույնպես տեղակայվել են քաղաքի տարբեր շրջաններում. ուժայինները վերահսկողության տակ են առել «Մինսկը` հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը, որտեղ օգոստոսի 9-ին զանգվածային բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիրների և իրավապահների միջև: Զինվորականներն ավելի վաղ զինտեխնիկա են տեղափոխել քաղաքի կենտրոն:

Զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել են օգոստոսի 9-ն երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմության աջակիցները դուրս են եկել փողոց` իրենց բողոքը հայտնելու: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` հավաքելով ընտրողների ձայների ավելի քան 80 տոկոսը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250