Հասարակություն

Լիբանանի իշխանությունները երկարաձգել են Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո սահմանված արտակարգ դրությունը

WRed
Լիբանանի իշխանությունները երկարաձգել են Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո սահմանված արտակարգ դրությունը

Լիբանանի իշխանությունները երկուշաբթի որոշում են կայացրել ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 18-ը, երկարաձգել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին ասվում է լիբանանյան կառավարության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Որոշումը կայացվել է նախագահի և վարչապետի համաձայնությամբ: Արտակարգ դրությունն օգոստոսի 8-ին սահմանվել էր երկու շաբաթով:

Հզոր պայթյունը Լիբանանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին՝ դառնալով հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդիկ առանց տանիքի են մնացել, հազարավորներն էլ վիրավորվել են:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները երկրի մաքսային ծառայության պետին ձերբակալելու հրաման են տվել: Քրեական գործեր են հարուցվել ևս 25 մարդու նկատմամբ, մասնավորապես՝ նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Քրեյթի, մաքսային ծառայության պետ Բադրի Դահերի և նրա նախորդի՝ Շաֆիկ Մերիայի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից