Հասարակություն
Պայթեցման աշխատանքներով պայմանավորված ՝ ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան ճանապարհը
WRed
Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում վաղը՝ օգոստոսի 19-ին‚ ժամը 16.00-19.00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։
Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 - կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով վաղը՝ ժամը 16.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փակ կլինի նաև նշված հատվածը շրջանցող Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը։
Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառվող անհարմարությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Ստեղծված է արհեստական բանականության կողմից. նոր օրենք
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի փողոցներից մեկում գազատար է կողաշրջվել
Կրակել է համագյուղացու ուղղությամբ և փորձել լքել երկիրը. մանրամասներ՝ ողբերգական միջադեպից
3.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թորոսյանը՝ բազմազավակ ընտանիքների բնակապահովման ծրագրի մասին
3.0