Այլ

Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են

WRed 330 դիտում
Լուկաշենկոյի նստավայրի մոտ անհայտ նյութ են ցողել, ինչից հետո ցուցարարները նահանջել են

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ հավաքված մարդկանց շրջանում անհայտ տեսակի նյութ են շաղ տվել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ցուցարարներից ոմանք բավականին շատ են մոտեցել ոստիկանների կազմած շղթային և սկսել են գրառումներ անել ուժայինների վահանների վրա:

Նշվում է, որ նյութի ցողումից հետո ակցիայի մասնակիցների աչքերը արցունքակալել են, շնչելը բարդացել է, ինչպես նաև`այրոցի զգացում է առաջացել կոկորդում:

Կատարվածից հետո բազմահազարանոց ցույցի մասնակիցներից ոմանք նահանջել են արգելապատնեշից, մարդկանց մի մասը հակառակ ուղղությամբ հեռացել է: Բախումներ ուժայինների և ցուցարարների միջև տեղի չեն ունեցել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մինսկում Լուկաշենկոյի նստավայրի մոտ զրահափոխադրիչ մեքենաներ են տեղակայվել, ՕՄՕՆ-ականներն էլ շրջափակել էին նստավայրի մուտքը:

Հիշեցնենք, որ Մինսկում և Բելառուսի մի շարք այլ քաղաքներում բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո: Ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցները բողոքում են ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250