Այլ

Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

WRed 213 դիտում
Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել են  համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սեպտեմբերի 2-ին առաջին կուրսի մեկ ուսանող ջերմել է, տուն  են ուղարկել։ Նա  թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրուս։ Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, նույն կուրսում ևս մեկ ուսանող ջերմություն է ունեցել, և ամբողջ կուրսն ուղարկվել է տուն։ Տվյալ կուրսի դասապրոցեսը հիմա կազմակերպվում է հեռավար տարբերակով։ Դեպքի մասին պատշաճ տեղյակ է  պահվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման  դեպք չի հաստատվել»,- փոխանցել են համալսարանից։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250