Այլ

Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին

WRed 214 դիտում
Ռուսաստանը 1,5 մլրդ դոլարի չափով վարկ կտրամադրի Բելառուսին. Պուտին

Ռուսաստանը Բելառուսին 1,5 մլրդ դոլարի ծավալով պետական վարկ կհատկացնի: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բելառուս պաշտոնակցի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն այս դժվարին պահին Բելառուսին պետական վարկ կտրամադրի 1,5 մլրդ դոլարի չափով, և մենք դա կիրականացնենք: Այժմ, որքան հայտնի է, մեր ֆինանսների նախարարներն այդ հաշվով աշխատանքներ են տանում պրոֆեսիոնալ մակարդակով»,- ասել է ՌԴ ղեկավարը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ընթանում է Պուտին-Լուկաշենկո փակ հանդիպումը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250