Այլ

Վրաստանում չի նախատեսվում կարանտին կամ արտակարգ դրություն հայտարարել

WRed 248 դիտում
Վրաստանում չի նախատեսվում կարանտին կամ արտակարգ դրություն հայտարարել

Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլիի հայտարարությամբ՝ չի նախատեսվում  երկրում կարանտին, կամ արտակարգ դրություն հայտարարել։ Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին նա հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո։

«Պետությունը այժմ ավելի պատրաստված է։ Առողջապահական համակարգը նույնպես ավելի լավ է պատրաստված։ Հստակ կարող ենք ասել, որ չի նախատեսվում լրիվ կարանտին հայտարարել, ինչպես նաև չենք պատրաստվում արտակարգ դրություն հայտարարել։ Կառավարությունը ամբողջությամբ վերահսկում է իրավիճակը»,- հայտարարել է Մեզվրիշվիլին։

Իր ելույթի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավարը բնակչությանը կոչ է արել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250