Այլ

Բելառուսում հայտնել են, թե երբ են սկսելու կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

WRed 231 դիտում
Բելառուսում հայտնել են, թե  երբ են սկսելու կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումը

Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը հայտնել է երկրում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ առաջիկա պատվաստման ժամկետների մասին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին:

Բելառուս նախարարը հիշեցրել է, որ քաղաքացիներին պատվաստելու են Ռուսաստանում ստեղծված դեղամիջոցով:

Մեջբերելով նախարարի խոսքը՝ հեռուստաալիքը հայտնել է, որ պատվաստման գործընթացը Բելառուսում կմեկնարկի «տառացիորեն մեկ ամսից»:

Բելառուսում համաճարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 74 552 մարդ, մահացել՝ 761-ը:

Հիշեցնենք, որ «Քովիդ-19»-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250