Այլ

Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ

WRed 263 դիտում
Նախատեսվում է բենզալցակայաններում լցարկիչը կապել ՀԴՄ սարքի հետ

Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը հայտարարել է, որ նախատեսում են Հայաստանում բենզալցակայանների լցարկիչը առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել հսկիչ դրամարկղային մեքենային: 

 

 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ ՀԴՄ կտրոններին առնչվող հարցին ի պատասխան նա նշել է.  «Մենք նախատեսում ենք բենզալցակայանների լցարկիչն առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ կապել ՀԴՄ տրամադրող սարքի հետ: Ավտոմատացված համակարգ ենք ստանալու առաջիկայում, որ լիցքավորելու դեպքում միանգամից ՀԴՄ կտրոն տպվի և տրվի հաճախորդներին»:

 

Ասոյանը չկարողացավ ասել, թե երբ դա կիրագործեն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250