Այլ

Թուրքիան Navtex-ի նոր ծանուցագիր է հրապարակել

WRed 193 դիտում
Թուրքիան Navtex-ի նոր ծանուցագիր է հրապարակել

Թուրքիան Էգեյան ծովի Հիոս (թուրքական անվանումը՝ Սաքըզ) կղզու համար Navtex-ի (նավիգացիոն տելեքս) նոր ծանուցագիր է հրապարակել: Այս մասին գրել է Ermenihaber-ը։

Նշվում է, որ այս Navtex-ի հրապարակումը կապված է Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիների սպառազինման հետ։ Թուրքական կողմը պնդում է, որ նշյալ կղզիների սպառազինումը «հակասում է» Լոզանի պայմանագրի դրույթներին:

Թուրքիայի հրապարակած այս նոր Navtex-ը կավարտվի սեպտեմբերի 16-ին։

Հիշեցնենք, որ Navtex-ը միջազգային զգուշացում է որևէ ջրային տարածքում գործողություններ իրականացնելու մասին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250