Այլ

«Ժամանակի հարց է». Տիխանովսկայան՝ Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահի պաշտոնից հեռանալու մասին

WRed 153 դիտում
«Ժամանակի հարց է». Տիխանովսկայան՝ Լուկաշենկոյի՝ Բելառուսի նախագահի պաշտոնից հեռանալու մասին

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հոդված է հեղինակել ամերիկյան Washington Post-ի համար, որում նա հայտարարել է ընդդիմության՝ պետական ​​ապարատի զանգվածային գործողությունները և բոյկոտները շարունակելու և գործարաններում գործադուլ անող բանվորներին աջակցելու ծրագրերի մասին: «Մեզ մնում է միայն միասնական լինել: Եվ մի՛ հարցրեք՝ կհաղթե՞նք արդյոք: Մենք արդեն հաղթել ենք», - գրել է Տիխանովսկայան ամերիկյան հրատարակության համար նախատեսված հոդվածում: Նա նշել է, որ Բելառուսն արդեն անցել է «հետադարձի սահմանը», և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղ թե ուշ հեռանալու է իշխանությունից: «Մենք, որպես երկիր, անցել ենք այդ սահմանը: Լուկաշենկոն ապագա չունի՝ որպես այս երկրի ղեկավար, և միայն ժամանակ է պետք, որպեսզի նա հեռանա իշխանությունից», - ասել է Տիխանովսկայան: «Բայց հիմա մենք պետք է շարունակենք գործի դնել մեր ջանքերը: Եվ մենք արդեն փորձով գիտենք, թե կոնկրետ ինչ պետք է անել», - ասվում է նրա հոդվածում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250