Այլ

Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում

WRed 209 դիտում
Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:
Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:
Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:
Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250