Այլ
Վրաստանում կորոնավիրուսով 193 նոր դեպք է գրանցվել
WRed
182 դիտում
Սեպտեմբերի 21-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 193 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 3695 է: Այս մասին Aliq.ge-ի հաղորդմամբ՝ հայտնել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 40 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1534 մարդ: Վարակից երկրում մահացել է 20 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 4988 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 836 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
281
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
228
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
291
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
231