Այլ

Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի դի

WRed 202 դիտում
Ստամբուլում գտել են ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրողի դի

Ռուսական ծագմամբ ամերիկացի լրագրող Անդրե Վլչեկին սեպտեմբերի 22-ին Ստամբուլում մեռած են գտել իր ավտոմեքենայի մեջ: Ոստիկանությունը նրա մահվան հանգամանքները դիտարկում Է որպես կասկածելի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հաղորդվում Է, որ 57-ամյա լրագրողը կնոջ ու երկու վարորդների հետ Ստամբուլ Էր ժամանել Թուրքիայի Սամսունի հյուսիսային նահանգից: Ստամբուլի Քարաքեյի շրջանում գտնվող հյուրանոց հասնելուց հետո, որտեղ նրանք պլանավորել Էին իջեւանել, կինը փորձել Է արթնացնել քնած Վլչեկին, բայց նա կենդանության նշաններ չի ցուցաբերել:

Պատահարի վայր ժամանած բժիշկները հաստատել են, որ տղամարդը մահացած Է: Լրագրողի մահվան փաստով հետաքննություն Է սկսվել: Վլչեկը, որը ծնվել Է Լենինգրադում, ԱՄՆ-ի քաղաքացիություն ստանալուց հետո երկար ժամանակ որպես զինվորական թղթակից աշխատել Է բազմաթիվ երկրների հակամարտությունների գոտիներում՝ Բոսնիայում, Արեւելյան Թիմորում, Շրի-Լանկայում, Կոնգոյում եւ այլ երկրներում: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250