Հասարակություն

Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն. Արծրուն Հովհաննիսյան

WRed 243 դիտում
Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածում են ինչպես խաղաղ բնակչության, այնպես էլ մարտական դիրքերի ուղղությամբ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 

«Օդուժ է կիրառվել նաև մարտական դիրքերի ուղղությամբ։ Հայկական զինված ուժերն այս պահին կորուստներ չունեն։ Մարտերը շարունակվում են», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
 

Նա նշեց նաև, որ օպերատիվ իրավիճակն արագ է փոփոխվում։

 

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ հարվածից։


«Սպասեք կոշտ պատասխանի», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից