Այլ

Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին. Խիրտ Վիլդերս

WRed 726 դիտում
Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին.  Խիրտ Վիլդերս

Նիդերլանդների «Հանուն Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Խիրտ Վիլդերսը «Թվիթեր»-ի իր էջի գրառմամբ աջակցություն է հայտնել հայ ժողովրդին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խիրտ Վիլդերսը, գրառմանը կցելով Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի կողմից իրեն ուղարկված մեղադրական նամակը, նշել է.

«Այն փաստը, որ Հաագայում Ադրբեջանի դեսպանն ինձ ուղարկում է ատելությամբ լի նամակ, հստակ ապացուցում է իմ կարծիքը. նրանց չի կարելի վստահել»:

Նույն գրառման մեջ Վիլդերսը հայտարարել է․ «Ես միշտ աջակցելու եմ իմ քրիստոնյա հայ բարեկամներին՝ ընդդեմ Ադրբեջանի բռնի իսլամական բարբարոսության»։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250